Ճանապարհների ձմեռային սպասարկման շրջանակներում 34 կապալառու կազմակերպություններ կատարում են շուրջօրյա հերթապահություն

09-12-2020

Նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը հանրապետության ավտոճանապարհներին իրականացվում են ձմեռային սպասարկման աշխատանքներ։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին 34 կապալառու կազմակերպությունների կողմից կազմակերպվում է շուրջօրյա հերթապահություն։ Վերջիններս մինչ ձմեռային սեզոնի մեկնարկն իրենց բազաներում կուտակում են աղի ու ավազի պաշարներ, պատրաստ վիճակի բերում ձյուն մաքրող տեխնիկան:

Ձյան տեղումների ժամանակ ճանապարհները մաքրվում են, երբ ծածկի արտաքին շերտը 3-4 սմ-ից ավելի է։ Մաքրմանը հաջորդում են աղով և ավազով մշակման աշխատանքները։ Երկարատև ձյան տեղումների ժամանակ գործընթացը կատարվում է պարբերաբար։ -7С°-ից ցածր ջերմաստիճանի դեպքում աղը կորցնում է հալոցք առաջացնելու իր հատկությունը‚ և աղ-ավազային խառնուրդն այլևս չի ծառայում իր նպատակին։ Այս պարագայում օգտագործվում է ավազ և խարամ (շլակ), որի տարածումը ձյան շերտի վրա ավելացնում է ավտոմեքենաների անվադողերի հպումը ճանապարհածածկին։

Եղանակային կանխատեսումներին հետևելով՝ հնարավոր է որոշակիորեն կանխարգելել ճանապարհի սառցակալումը, սակայն անհնար է որոշել տեղումների քանակը։ Եղանակային շատ ցածր ջերմաստիճանի դեպքում ճանապարհի սառցակալումը հնարավոր չէ կանխել, քանի որ ձնամաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներից հետո ժամանակ է հարկավոր, որպեսզի ձյան շերտը, անիվների հետ շփվելով, աշխատի և սկսի հալչել։

Բքի պայմաններում ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներն արդյունավետ չեն, քանի որ բքի ժամանակ մաքրված ճանապարհն անընդհատ ծածկվում է ձյան բերվածքներով, իսկ աղ-ավազի խառնուրդն անհետանում է քամու հոսանքի հետ։ Բացի այդ, բքի ժամանակ տեսանելիությունը գրեթե հավասարվում է 0-ի։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը հորդորում է վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատանքներին և հետևել բոլոր հրահանգներին։ Այդպիսով կազմակերպությունների աշխատակիցներն ավելի արագ և դյուրին կիրականացնեն ձնամաքրումն ու աղով-ավազով մշակումը։

Նշենք‚ որ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն հնարավոր է ստանալ՝ զանգահարելով 010 56-25-33 շուրջօրյա գործող հեռախոսահամարին, ինչպես նաև հետևելով «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքին (https://armroad.am/am) կամ ֆեյսբուքյան սոցիալական էջին (https://www.facebook.com/armroad.am

Վերջին նորությունները

Ճարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում

03-02-2023

Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։

Կարդալ ավելին

Ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին

02-02-2023

Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։

Կարդալ ավելին

Աշտարակի տարածաշրջանը սպասարկող կազմակերպության նկատմամբ կկիրառվեն օրենքով սահմանված պատժամիջոցներ

31-01-2023

Դեպարտամենտը մոբիլիզացրել է հարակից տարածաշրջանների ճանապարհները սպասարկող կապալառուների ուժերը՝ վերոնշյալ տարածաշրջանի ավտոճանապարհների ձյան շերտի մաքրման և մշակման աշխատանքների համար։

Կարդալ ավելին