Հիմնանորոգվել է Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը կապող ճանապարհը
09-12-2023
Հիմնանորոգվել է Տ-6-3, /Հ-4/ (Արագյուղ) - /Հ-5/ ավտոճանապարհի 3.7կմ երկարությամբ հատվածը։ Ճանապարհն անցնում է Կոտայքի մարզով և միմյանց է կապում Արագյուղ ու Քարաշամբ բնակավայրերը։
Ճանապարհը մինչ հիմնանորոգումը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում։ Ամբողջովին հիմնանորոգվել է ճանապարհի հիմքը‚ տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։
Բարեկարգված ճանապարհի միջոցով կհեշտանա երթևեկությունը Հրազդանից դեպի Արագածոտնի‚ Շիրակի և Լոռու մարզեր։
Հիմնանորոգումը կատարել է «Լիլիթ-87» ՍՊԸ-ն‚ տեխնիկական հսկողությունը՝ «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ն։
Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին