Միջին նորոգում՝ Մ-10-ի կմ104+866- կմ108+800 հատվածում

09-12-2023
Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ-/Մ-2/ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ104+866- կմ108+800 հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներ։
 
Մոտ 4կմ ճանապարհահատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Սալլի, Քարագլուխ, Աղնջաձոր բնակավայրերի մոտով։
 
Կապալառու կազմակերպությունը՝ «Քարավան» ՍՊԸ-ն, ֆրեզման միջոցով հեռացրել է ճանապարհի ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը, և տեղադրել է նոր շերտ, լրացվել-հարթեցվել են կողնակները, ճանապարհը գծանշվել է, տեղադրվել են ուղղորդիչ սյուներ։
 
Շինարարության հսկողությունը կատարել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ինժեներները։
 
Միջին նորոգման աշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։

 

Վերջին նորությունները

Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով

14-02-2025

Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։

Կարդալ ավելին

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը

13-02-2025

Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։

Կարդալ ավելին