Քննարկում՝ Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման կապալառու և շինարարության տեխհսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
10-01-2024
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Կարեն Բադալյանը հանդիպում է ունեցել Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման կապալառու և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են շինարարության մեկնարկից առաջ անհրաժեշտ բոլոր քայլերը։
Հանդիպման սկզբում պարոն Բադալյանը‚ շնորհավորելով ներկաներին Նոր տարվա առթիվ‚ հույս է հայտնել‚ որ 2024 թվականը լինելու է արդյունավետ աշխատանքի տարի‚ և ծրագրի շրջանակներում միասին արձանագրելու են դրական արդյունքներ։
Կապալառուի՝ իրանական "Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana" ՀՁ-ի ներկայացուցիչները ներկայացրել են մինչ այժմ իրենց կողմից կատարված մոբիլիզացիոն աշխատանքները և մոտ ապագայում շինարարական աշխատանքների կատարման հետագա քայլերը։ Հատուկ նշվել է, որ շինարարական աշխատանքները պետք է տարվեն՝ համաձայն պատվիրատուի հետ ստորագրված պայմանագրի ու մասնագրերի‚ ինչպես նաև՝ սահմանված ժամկետներում։
Քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին