Քննարկվել են ճանապարհաշինության ոլորտում հնարավոր համագործակցության հետ կապված հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Սերժիկ Պետրոսյանը, վարչության և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցներն այսօր հանդիպել են շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտում աշխատանքների մեծ փորձ ունեցող խորվաթական IGH Institut ընկերության ներկայացուցիչների հետ։
IGH Institut-ի կառավարման խորհրդի նախագահ Ռոբերտ Պետրոսյանը, ներկայացնելով ընկերությունը, նշել է, որ այն ավելի քան 70 տարվա պատմություն ունի, խորհրդատվական ծառայություններ է մատուցում նախագծման, ճարտարագիտության, լաբորատոր փորձաքննության, տեխհսկողության և այլ ոլորտներում։ Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել եվրոպական և եվրասիական տարածաշրջաններում գործող շինարարական նորմերին ու ստանդարտներին, օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև շինարարական բազմաթիվ այլ հարցերի։
Նշենք, որ IGH Institut ընկերությունը գործունեություն է ծավալում հիմնականում հարավարևելյան Եվրոպայի երկրներում՝ Խորվաթիայում, Իտալիայում, Սլովենիայում, Սերբիայում, Չեռնոգորիայում, Ուկրաինայում, Վրաստանում, Ղազախստանում, Ռուսաստանում և այլ երկրներում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին