Կառավարությունը բյուջետային վարկ կտրամադրի «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունից տուժած կապալառուներին
Կառավարությունն ընդունել է որոշում, որի նպատակն է աջակցել «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի շրջանակում ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» բաժնետիրական ընկերության միջև կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի ներքո «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ նկատմամբ դրամական պահանջներ ունեցող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին՝ վերջիններիս վերադարձելիության, ժամկետայնության, արժեքավորման և վճարովիության սկզբունքով տրամադրելով բյուջետային վարկ։ Ըստ հիմնավորման՝ «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ընկերությունը 2018թ. վերջից ի վեր չի վճարել ենթակապալառու կազմակերպություններին վերջիններիս կողմից ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքների դիմաց, ինչը հանգեցրել է նշված կազմակերպությունների ծանր ֆինանսական վիճակին: Ենթակապալառու կազմակերպությունների ընդհանուր պարտքը կազմում է 2 228 549 216 ՀՀ դրամ։ Որոշմամբ առաջարկվում է «Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն» ԲԸ հանդեպ դրամական պահանջ ունեցող ենթակապալառուներին տրամադրել բյուջետային վարկ՝ ընկերության հանդեպ ունեցած պահանջի չափով 5 տարի ժամկետով տարեկան 0,01 տոկոս տոկոսադրույքով:
Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ըստ էության, սա նույնպես հակաճգնաժամային որոշում է, որը, իհարկե, ծագել էր կորոնավիրուսից շատ առաջ: Ուզում եմ հիշեցնել նաև, որ այդ դրվագի հետ կապված հարուցված է քրեական գործ, որի նախաքննությունը ընթանում է: Այն այս ընթացքում հարուցված մեր ամենամասշտաբային քրեական գործերից է: Հույս ունենք, որ նախաքննությունը կոնկրետ արդյունքներ կբերի, և պետությանը, հանրությանը պատճառված վնասները լիարժեք կվերականգնվեն»:
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին