Սյունիքի մարզում կվերականգնվի Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի 5.2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտը Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի շրջանակներում հայտարարում է Դաստակերտ-Նժդեհ-Ցղունի կմ 0+000-կմ 5+180 ճանապարհային հատվածի վերականգնման շինարարական աշխատանքների մրցույթ։ Շուրջ 5.2 կմ երկարությամբ ճանապարհը գտնվում է Սյունիքի մարզում։
Մրցույթին մասնակցել ցանկացող հայտատու կազմակերպությունները պետք է ունենան համապատասխան շինարարական աշխատանքների իրականացման փորձ և ռեսուրսներ, ինչը մանրամասն ներկայացված է մրցութային փաստաթղթերում:
Հետաքրքրված իրավասու հայտատուներն ամբողջական մրցութային փաստաթղթերը կարող են ներբեռնել, ինչպես նաև մրցույթի վերաբերյալ այլ մանրամասների կարող են ծանոթանալ www.gnumner.am կամ www.armeps.am կայքերից։
Հայտերը պետք է ներկայացնել մինչև սույն թվականի մայիսի 14-ը՝ ժամը 15.00։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին