ՀՀ միջպետական ճանապարհների երթևեկության ինտենսիվությունն աճել է
10-04-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գույքագրման և ծրագրերի մշակման բաժինն իրականացնում է հանրապետության ավտոճանապարհների երթևեկության ինտենսիվության տվյալների հավաքագրում։ Այն կատարվում է ինչպես միջպետական նշանակության ավտոճանապարհներին տեղադրված առցանց աշխատող հաշվիչների, այնպես էլ շարժական հաշվիչների միջոցով և ակնադիտական եղանակով։
ՀՀ 4 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների (Մ-2, Մ-3, Մ-4, Մ-6) 5 կետերում տեղադրված են ավտոմոբիլային տրանսպորտի ինտենսիվությունը չափող 5 առցանց աշխատող հաշվիչներ։ ՀՀ միջպետական նշանակության բոլոր 5 կետերում տեղադրված հաշվիչներն էլ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել են երթևեկության ինտենսիվության ավելացում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Ավտոճանապարհների ինտենսիվության ցուցանիշները պահպանվում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տվյալների բազայում։ Դրանք անհրաժեշտ են HDM-4 տնտեսագիտական վերլուծական մոդելով մշակվող կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրերի, ինչպես նաև հիմնանորոգվող և նոր կառուցվող ճանապարհահատվածների նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու համար:
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին