Հայտարարվել է Մ-3 և Մ-5 ճանապարհների 2 հատվածի հիմնանորոգման մրցույթ

ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է հետևյալ ճանապարհահատվածների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2023/17Շ)՝
- Մ-3, ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ39+500-կմ45+300 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ
- Մ-5, Երևան - Արմավիր - ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ58+400-կմ63+100 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ
Հայտերն ընդունվում են մինչև ս.թ. մայիսի 19-ը՝ ժամը 12.30։
Դիմելու կարգի, ինչպես նաև մրցույթի մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
Վերջին նորությունները
Տեղի են ունեցել պայմանագրային բանակցություններ
01-06-2023Բանակցությունների արդյունքում վերջնականացվել է պայմանագրի տեքստը, որը հաստատման կներկայացվի ֆինանսավորող կողմին և հաստատում ստանալուց հետո կստորագրվի կողմերի միջև։
Կարդալ ավելինԱլավերդի-Սանահին-Սարահարթ ճանապարհահատվածում, շինաշխատանքներով պայմանավորված, կգործեն երթևեկության որոշակի սահմանափակումներ
01-06-2023Ե՜վ շինարարական, և՜ տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները զգուշացվել են, որպեսզի ձեռնարկեն բոլոր միջոցառումները՝ անվտանգ երթևեկություն ապահովելու համար։
Կարդալ ավելինՀայտարարվել է դեպի «Մայլեռ» հանգստավայր տանող ճանապարհի կառուցման աշխատանքերի նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման մրցույթ
31-05-2023Հայտերն ընդունվում են մինչև սույն թվականի հունիսի 9-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին