Կազմակերպվել է 6-ամսյա պրակտիկա-ստաժավորում ճանապարհաշինության ոլորտի երիտասարդ մասնագետների համար
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև ստորագրված հուշագրի շրջանակներում «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում վեցամսյա վճարովի պրակտիկա-ստաժավորում է կազմակերպվել համալսարանի շրջանավարտների և ավարտական կուրսերի ուսանողների համար։ Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակներում։
Վեցամսյա վճարովի պրակտիկա-ստաժավորմանը մասնակցում են ճարտարագետներ, նախագծողներ և ճանապարհային անվտանգության մասնագիտներ։ Վերջիններս ծանոթացել են ՊՈԱԿ-ի բաժիններին, ծրագրերին, սերտորեն համագործակցում են Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների հետ։ Երիտասարդներն աշխատանքի ընթացքում ուսումնասիրում են նորոգվելիք ճանապարհների նախագծերը, կատարում են նաև այցելություններ շինհրապարակներ, տեղում ծանոթանում շինարարական աշխատանքների նրբություններին, ծանոթանում ծրագրերի կառավարման առանձնահատկություններին։
Այս նախաձեռնության նպատակն է ստեղծել զբաղվածության ապահովման նոր ուղիներ և տալ հնարավորություն գտնել համապատասխան աշխատանք այն լավագույն ուսանողներին կամ շրջանավարտներին, որոնք ցանկություն կհայտնեն ուսում ստանալուց հետո ձեռք բերել մասնագիտական հմտություններ, աշխատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կամ նախարարության ենթակայության՝ ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնող կազմակերպությունում։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին