Հանդիպում ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

10-07-2024
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Բադալյանը և հիմնադրամի աշխատակիցները հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ընթացիկ վիճակը և առաջիկա գործողությունները։
 
Մասնավորապես‚ անդրադարձ է եղել գնումների պլանին‚ նախատեսվող մրցութային գործընթացներին‚ նախագծային‚ ծրագրի կառավարման և այլ հարցերի։
 
Հիշեցնենք‚ որ Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ նոր ճանապարհահատվածի (ներառյալ Բարգուշատի թունելը) ներդրումային ծրագիրը նախատեսվում է իրականացնել ըստ երեք ենթահատվածների՝ 27.12կմ երկարությամբ Հյուսիսային ենթահատված, 8.65կմ երկարությամբ Բարգուշատի թունելի ենթահատված, 24.25կմ երկարությամբ Հարավային ենթահատված: Հարավային ենթահատվածը նախատեսվում է կառուցել ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ: Սիսիան-Քաջարան ճանապարհի Հարավային ենթահատվածի կառուցման ֆինանսավորման նպատակով ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև 2024թ. մայիսի 15-ին ստորագրվել է 236 մլն եվրո արժողությամբ վարկային համաձայնագիր:

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին