Մ-3-ի կմ2+000 - կմ10+500 հատվածը հիմնանորոգվում է

10-08-2022
Հիմնանորոգվում է Մ-3, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ2+000 - կմ10+500 հատվածը։ 8.5կմ երկարությամբ ավտոճանապարհն անցնում է Արմավիրի մարզով։
 
Շինաշխատանքները կատարում է «Էն Շին» ՍՊԸ-ն, տեխնիկական հսկողությունը՝ «Քարազարթ» ՍՊԸ-ն։
 
Այս պահին կապալառուն կատարում է հողային աշխատանքներ, տեղադրվում է ավազակոպճային շերտ, ճանապարհին առկա նստվածքներում հեռացվում է կավային շերտը և լցվում ավազակոպիճ՝ ամրացնելով հիմքը։ Հիմնանորոգման շրջանակում կփոխվի ճանապարհային պատվածքը, կկատարվեն ճանապարհի կահավորման և այլ աշխատանքներ։ Կնորոգվեն նաև ճանապարհին առկա կամուրջները։
 
Աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 մլրդ 88 մլն դրամ։ Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին