2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Տրանսպորտային ԾԻԿ-ի ծրագրերում գրանցված հիմնական արդյունքները

Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագիր
Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում ծրագրի 2-րդ տարվա համար կնքված շուրջ 62,3 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատվածների վերականգնման պայմանագրերից (ընդհանուր արժեքը՝ շուրջ 6,7 մլրդ. ՀՀ դրամ), 2018թ. շահագործման են հանձնվել 25,4 կմ ընդհանուր երկարությամբ 7 ճանապարհահատվածներ:
2019թ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում շահագործման են հանձնվել ծրագրի 2-րդ տարվա մնացած 3 ճանապարհները՝ 36,87 կմ ընդհանուր երկարությամբ և 3,5 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ:
2019թ հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հայտարարվել են ծրագրի 3-րդ տարվա 52,2 կմ ընդհանուր երկարությամբ 10 ճանապարհահատվածների շինարարության մրցույթները, որոնց արդյունքում կնքվել են պայմանագրեր 4,5 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով: Շինարարության մրցույթների արդյունքում առաջացել է շուրջ 800 մլն ՀՀ դրամի խնայողություն, և Համաշխարհային բանկի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն` խնայողության հաշվին իրականացնել 4,8 կմ ընդհանուր երկարությամբ ևս 2 ճանապարհների (Արարատի մարզ) վերականգնում:
Այժմ ընթանում են ծրագրի 3-րդ տարվա թվով 12 ճանապարհների շինարարական աշխատանքները: 2019թ. օգոստոսի 15-ի դրությամբ ընդունվել են շուրջ 409 մլն ՀՀ դրամի կատարողական ակտեր:
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր
Տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատված՝ 42 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում շինարարական աշխատանքներ չեն իրականացվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կապալառու Կորսան Կորվիամ Կոնստրուկսիոն իսպանական ընկերության հետ լուծել է կապալի պայմանագիրը՝ վերջինիս կողմից պայմանագրի դրույթների բազմաթիվ խախտումների, ինչպես նաև անվճարունակ լինելու պատճառով:
Այժմ կառավարության կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ այլ կապալառուի և/կամ կապալառուների միջոցով Տրանշ 2-ի աշխատանքները հնարավորինս սեղմ ժամկետում վերսկսելու և շարունակելու համար:
Ընդհանուր առմամբ, շինարարական աշխատանքների մեկնարկից սկսած կատարվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 85%-ը և բետոնյա պատվածքի ընդհանուր ծավալի շուրջ 34%-ը: Կառուցվող ճանապարհի շուրջ 9 կմ հատվածն արդեն իսկ բաց է երթևեկության համար:
Տրանշ 3-ում՝ Թալին-Լանջիկ հատված՝ 18,70 կմ - հունվարից օգոստոս իրականացված աշխատանքների համար վճարվել է շուրջ 3,0 մլն ԱՄՆ դոլար։
Լանջիկ–Գյումրի հատված՝ 27,47 կմ – հունվարից օգոստոս իրականացված աշխատանքների համար վճարվել է է շուրջ 2,5 մլն եվրո։
Տրանշ 4-ում՝ Քաջարան-Ագարակ հատված՝ 32 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ավարտվել է նախագծող կազմակերպության ընտրության մրցութային գործընթացը, ստորագրվել է համապատասխան պայմանագիր, և սկսվել են նախագծման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է սկսել 2021 թվականի սկզբին և ավարտել 2023 թվականին:
Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիր
Թումանյան-Վրաստանի սահման (Բագրատաշենի սահմանային անցակետ) հատված՝ 51,7 կմ - 2019թ․ հունվար-օգոստոս ժամանակահատվածում ծախսվել է 947,7 մլն դրամ: Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2018թ․ մայիսի 29-ին։ Ավարտը նախատեսված է 2020թ․ նոյեմբերին։
Շինարարական աշխատանքների ներկայիս պայմանագրային արժեքը կազմում է 12,461 մլրդ դրամ։ Այժմ հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։ Կատարողականը 2019թ․ օգոստոսի 30-ի դրությամբ կազմում է 9,97%, ֆիզիկական առաջընթացը՝ 13,8%: Կապալառուների կողմից ներկայացված և ծրագրի ինժեների կողմից հաստատված բոլոր կատարողական ակտերը վճարված են։
Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը կատարված է 99,4 %-ով։ Չորս հողակտորների գործերը գտնվում են դատական կարգով օտարման գործընթացում, և դեռևս վճիռներ կայացված չեն։
Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագիր
Պատվիրատուները՝ հայ-վրացական կողմերը, հաստատել են Բագրատաշենի սահմանային անցակետում՝ Դեբեդ գետի վրա կառուցվելիք «Բարեկամություն» կամրջի կոնցեպտը։ Հանձնաժողովը կոնցեպտի ընտրությունը կատարել է առաջարկված երեք տարբերակներից։ Կատարվել են տեղանքի գեոտեխնիկական և հիդրոլոգիական հետազոտություններ։ Այժմ պատրաստ է Բագրատաշենի նոր կամրջի մանրամասն նախագիծը, որը վերջնականացման փուլում է։ Նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո կներկայացվի համալիր փորձաքննության։
Վերջին նորությունները
Միջին նորոգում՝ Մ-2-ում
02-10-2023Մոտ 11.3կմ ավտոճանապարհն անցնում է ՀՀ Արարատի մարզով։
Կարդալ ավելինՄասնակցություն Ճապոնիայում անցկացվող «Ճանապարհների սպասարկում» գիտելիքի համատեղ ստեղծման ծրագրին
02-10-2023Ծրագիրը նախատեսված է ճանապարհների սպասարկմամբ զբաղվող մասնագետների համար և միտված է ծանոթացնելու սպասարկման նորագույն մեթոդներին‚ տարբեր երկրներում ճանապարհների պահպանման և սպասարկման ոլորտում կիրառվող փորձին։
Կարդալ ավելին2023թ. 3-րդ եռամսյակում արձանագրվել է մուտքային 2873‚ ելքային 1163 գրություն
02-10-20232023թ. երրորդ եռամսյակում «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի Թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 78 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելին