Մ6-ի՝ Ալավերդիի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում մոտ մեկ շաբաթից կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները

10-10-2019

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում հիմնանորոգումը շարունակվում է։ Հիմնականում կատարվում են հողային, հորատապայթեցման, ջրահեռացման խողովակների, հենապատերի և մայթերի կառուցման աշխատանքներ։

Մասնավորապես, Մ6 միջպետական ճանապարհի՝ Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող հատվածում ներկայում իրականացվում են հենապատի կառուցման, ստորգետնյա կապի մալուխների անցկացման համար անհրաժեշտ խողովակների տեղադրման և դրա հետ կապված հողային աշխատանքներ։ Նշենք, որ գործող երթևեկության պայմաններում աշխատանքների՝ միանգամից, ամբողջ ծավալով իրականացումն անհնար է, քանի որ ճանապարհը բավականին նեղ է, և այդ պարագայում կփակվի ամբողջ երթևեկելի մասը։ Այս հանգամանքից ելնելով՝ մոտավորապես մեկ շաբաթ հետո, երբ կապի մալուխների խողովակների մեծ մասը տեղադրված կլինի, և փորված խրամուղին կծածկվի, նշված հատվածում կմեկնարկեն հին կոյուղագծերը նորով փոխարինելու աշխատանքները։

Կապալառու կազմակերպության կողմից նաև աշխատանքներ են տարվում՝ մինչև տարեվերջ նշված հատվածում հիմնական շինարարական աշխատանքներն ավարտելու և երթևեկելի պայմաններ ապահովելու համար։

Տեղեկացնենք, որ նորոգվելու են նաև Ալավերդի քաղաքի վարչական տարածքում գտնվող երկու կամուրջները. վերականգնման նախագծային աշխատանքներն ավարտված են, և այժմ իրականացվում է կամուրջների վերականգնումը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրում ներառելու գործընթացը։

Նշենք նաև, որ Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման վերջնաժամկետը 2020թ. նոյեմբերն է։

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին