Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է

10-10-2024
Արարատի մարզի Գեղանիստ և Գետափնյա բնակավայրերը միացնող կամուրջը հիմնանորոգվում է։ 70մ երկարությամբ կամուրջը վթարային էր։ Հիմնանորոգման շրջանակում արդեն իսկ ապամոնտաժվել են կամրջի բազրիքները, անվահրիչները, ասֆալտե ծածկի, պաշտպանիչ ու հարթեցնող շերտերը։ Բոլոր հեծանները հանվելու են, և տեղադրվեն նորերը։ Նոր հեծանները պատվիրված են կապալառու կազմակերպության կողմից։ 27 հեծաններից տասն արդեն իսկ պատրաստ են։ Կամրջի հիմքերի ամրացումից հետո կսկսվի հեծանների մոնտաժումը։ Կապալառու կազմակերպության ներկայացուցիչը նշում է, որ մշտական կապի մեջ են նախագծողի հետ, խնդիրներ առաջանալու դեպքում դրանք հրատապ լուծվում են։
 
Կամրջի վրա կկառուցվեն նաև մայթեր, տրանսպորտային օբյեկտը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին