Հիմնանորոգվել է Շիրակամուտ տանող ճանապարհը
10-11-2023
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել է Տ-5-7, /Մ-7/ (Շիրակամուտ) - Լեռնավան (Տ-5-38) ավտոճանապարհի կմ0+000 - կմ1+142 հատվածը։ Մոտ 1.4կմ ճանապարհը տանում է դեպի Լոռու մարզի Շիրակամուտ բնակավայր։ Հիմնանորոգվել են երթևեկելի մասը‚ ճանապարհին առկա կամուրջը‚ տեղադրվել են ջրահեռացման վաքեր‚ ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով, կատարվել են այլ աշխատանքներ։
ՀՀ ՏԿԵ նախարարի հրամանով ստեղծված ավարտված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի անդամներն այցելել են նշված ճանապարհահատված‚ ուսումնասիրել կատարված աշխատանքները։ Հայտնաբերվել են որոշ թերություններ‚ որոնք կապալառու կազմակերպությունը կվերացնի առաջիկայում։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին