Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածում ընթանում են կառուցման աշխատանքները
10-11-2023
Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ երկարությամբ ճանապարհահատվածում ընթանում են կառուցման աշխատանքները։ Կապալառու ընկերությունը ճանապարհաշինական նպատակներով տարածքում իրականացրած պայթեցումներից առաջացած ժայռային հանույթը փխրեցնում է՝ հետագայում լիցք անելու և պատվածքի շերտերում օգտագործելու համար։ Ճանապարհի ամբողջ երկայնքով շարունակվում են հողային աշխատանքները‚ ինչպես նաև երկաթբետոնե մոնոլիտ կառուցվածքների շինարարությունը։
Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության կողմից։
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին