Փարաքարից մինչև Էջմիածին ճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքներն ավարտվել են
Ավարտվել են Մ-5 միջպետական նշանակության ավտոճանապարհի երեք առանձին հատվածների (կմ 11+190 - կմ 11+727, կմ 14+400- կմ 15+715 և կմ 16+150- կմ 17+530‚ Փարաքարից մինչև Էջմիածին) միջին նորոգման աշխատանքները:
Ճանապարհի աջ կողմի միջին նորոգման աշխատանքները կատարել է «Արհովշին» ՍՊԸ-ն‚ իսկ ձախակողմյան մասինը՝ «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։
Միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի հատկացումներով։ Շինաշխատանքների շրջանակներում կապալառուները կատարել են ֆրեզավորում, կողնակների լրացում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի, անվտանգության տարրերի (նոր ազդանշանային С1 տիպի պլաստիկ սյուներ), ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում:
Վերջին նորությունները
Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/4Ս ծածկագրով մրցույթ
13-11-2026Հայտերն ընդունվում են մինչև նոյեմբերի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԴասընթաց՝ FIDIC պայմանագրերի կառավարմանն ու գնման գործընթացների վերաբերյալ
13-11-2026Ճանապարհային դեպարտամենտն իրականացնում է խոշոր ենթակառուցվածքային ծրագրեր, և այդ ծրագրերը կյանքի կոչելիս կարևորվում է մասնագետների կարողությունների զարգացումը։
Կարդալ ավելինՄիջին նորոգում՝ Մ-6-ում
13-11-2026Միջին նորոգման շրջանակում կատարվել է ճանապարհային ծածկի վերին շերտի ֆրեզավորում, փոսային նորոգում։ Տեղադրվում է ասֆալտբետոնե ծածկի վերին շերտը։
Կարդալ ավելին