2021թ. Ճանապարհային դեպարտամենտում արձանագրվել է 7055 մուտքային և 4307 ելքային գրություն
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021թ. չորրորդ եռամսյակում մուտքագրվել է 1785 դիմում և գրություն (նախորդ տարի այդ ցուցանիշը 2519 էր)։
Դիմում-գրությունները ստացվել են փոստային տարբերակով (էլեկտրոնային և թղթային), ինչպես նաև՝ էլեկտրոնային կառավարման «Mulberry» համակարգով։
Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին կազմակերպությունն ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում 2021թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 1102 ելքային գրություն՝ 2020թ. նույն ժամանակաշրջանի 1250-ի փոխարեն։
Նշենք‚ որ 2021 թվականի ընթացքում հիմնադրամում մուտք է եղել 7055 գրություն (2020թ. այդ թիվը 6441 էր)։ Նախորդ տարի արձանագրվել է 4307 ելքային գրություն՝ 2020 թվականի 3580-ի փոխարեն։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին