Մասնակցություն՝ Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպմանը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի կարողությունների զարգացման և մոնիթորինգի մասնագետ Կարեն Ջեյրանյանը մասնակցել է Թաիլանդի Թագավորությունում անցկացված Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպմանը։
Հրավերը ստացվել էր ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից։ Քննարկվել է Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի վերաբերյալ միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպման նախնական փաստաթուղթը։ Մասնակից անդամ պետությունների ներկայացուցիչները շնորհանդեսների և ելույթների տեսքով տեղեկատվություն են ներկայացրել իրենց երկրներում գործող ընթացիկ զարգացումների և նախագծերի վերաբերյալ, որոնք վերաբերում էին Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապերի զարգացմանը:
ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովը նախնական նախագծի տեսքով ներկայացրել է իր կողմից կատարված ուսումնասիրության արդյունքները և առաջարկությունները՝ Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի զարգացման նախաձեռնությունների մասին՝ ներառելով ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական հանձնաժողովի կողմից արված նախնական մեկնաբանությունները և տրամադրված ուսումնասիրությունները:
Հանդիպման մասնակիցները վերահաստատել են իրենց երկրների մեծ հետաքրքրությունը Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի հետագա խորացման համար և փոխանակել են տեսակետներ և կարծիքներ առաջնային խնդիրների վերաբերյալ, որոնք պետք է ուղղված լինեն Եվրասիական մայրցամաքի երկու համապատասխան տարածաշրջանների միջև տրանսպորտային կապերի հետագա ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում կարևորություն է տրվել այն հանգամանքին, որ բոլոր անդամ պետությունները և շահագրգիռ կողմերը պետք է ներգրավված լինեն Ասիայի և Եվրոպայի միջև տրանսպորտային կապի հետագա ամրապնդման հետ կապված համակարգված միջոցառումների հետևողական իրականացմանը, ինչի համար մասնակիցները խնդրել են ՄԱԿ-ի երկու համապատասխան՝ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական ու Եվրոպայի Տնտեսական հանձնաժողովներին հետագայում ակտիվորեն համագործակցել միմյանց և այլ համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տնտեսական և սոցիալական հանձնաժողովի կողմից կազմակերպված Ասիա-Եվրոպա տրանսպորտային կապի միջտարածաշրջանային փորձագիտական խմբի հանդիպման վերաբերյալ կազմված հաշվետվությունը կներկայացվի 2019թ. փետրվարի 19-22-ը Ժնևում (Շվեյցարիա) կայանալիք Ներքին տրանսպորտի կոմիտեի 81-րդ հերթական նիստին, որը տրանսպորտի ոլորտում ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական հանձնաժողովի բարձրագույն քաղաքական մարմինն է:
Վերջին նորությունները
Հայտարարվել է մի շարք ճանապարհահատվածների հիմնանորոգման նախագծման մրցույթ
13-02-2026Հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 23-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է Շամբի ջրամբարի պատվար տանող ճանապարհի հիմնանորոգման մրցույթ
12-02-2026Հայտերն ընդունվում են մինչև մարտի 12-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔննարկվել է Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
12-02-2026Նշենք, որ այժմ աշխատանքներ են տարվում ինչպես ճանապարհի հողային պաստառի, այնպես էլ թունելների ու կամուրջների կառուցման ուղղությամբ։
Կարդալ ավելին