Կայացել է միջազգային մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկների բացման նիստը

11-02-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի շրջանակներում հայտարարված Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման՝ որակի և գնի վրա հիմնված միջազգային մրցույթի մասնակիցների ֆինանսական առաջարկների բացման նիստը։ Ներկա էին ինչպես մրցութային հանձնաժողովի անդամները‚ այնպես էլ մրցույթին դիմած և տվյալ փուլ անցած 4 կազմակերպություններից 3-ի ներկայացուցիչներ։

Մրցույթն անցկացվում է միջազգային գնումների ընթացակարգերի համաձայն՝ որակի և գնի վրա հիմնված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգով։ Մրցույթը եռափուլ է. առաջին փուլում կազմակերպությունները ներկայացրել են հետաքրքրվածության հայտերը։ Այս փուլում ստացվել է 12 կազմակերպության հայտ‚ կարճ ցուցակ է անցել 6 կազմակերպություն‚ որոնցից տեխնիկական և ֆինանսական առաջարկներ է ներկայացրել 4 կազմակերպություն։ Բոլոր 4 կազմակերպություններն էլ գնահատման արդյունքում հաղթահարել են տեխնիկական առաջադրանքների գնահատման անցողիկ շեմը։

Նիստի ընթացքում բացվեցին փաթեթները‚ արձանագրվեցին ներկայացված ֆինանսական առաջարկները։ Առաջիկայում հանձնաժողովի անդամների կողմից կուսումնասիրվեն ներկայացված հայտերը։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին