Վերականգնվել է Հերհեր համայնք տանող 11.106 կմ ճանապարհահատվածը

11-04-2019
Վայոց ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչներն այսուհետև կունենան բարեկարգված ճանապարհ։ Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում վերականգնվել է 11.106 կմ ճանապարհահատված, որը սկսվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի՝ Հերհեր տանող հատվածից և հասնում մինչև համայնքի կենտրոնական հատված՝ ներառյալ դպրոց, գյուղապետարան և այլ օբյեկտներ տանող մուտքերը։
Շինարարական աշխատանքները տևել են 11 ամիս։ Կապալառու կազմակերպությունը՝ «Բլեսկ» ՍՊԸ-ն, վերականգնել է հողային պաստառը, ճանապարհային պատվածքը, իջատեղերը, մուտքերը։ Վերականգնվել է նաև ջրահեռացման համակարգը. ապամոնտաժվել են հին խողովակները, տեղադրվել են նոր խողովակներ, նոր անձրևաընդունիչներ և բետոնե վաքեր։ Իրականացվել են նոր մայթերի կառուցման և ասֆալտապատման աշխատանքներ, նորոգվել են գոյություն ունեցող հենապատերը, առանձին տեղերում կառուցվել են նորերը։ Տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ։ Հերհեր համայնքի տարածքում նոր պոլիէթիլային խողովակներով անցկացվել է 886 գծամետր խմելու ջրագիծ և 131.5 գծամետր կոյուղատար։ Ճանապարհի անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով որոշ հատվածներում ժայռային լանջերի վրա տեղադրվել են քարաթափումները կանխարգելող մետաղական ցանցեր։
Հերհերցիները համոզված են՝ նոր ճանապարհը դրական ազդեցություն է ունենալու գյուղի զարգացման վրա։ Հերհերի բնակիչ Մարատ Հակոբյանը նշում է, որ վերջին անգամ գյուղի ճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին։ Նախկինում մեքենաները չէին շահագործում, քանի որ ճանապարհներն անմխիթար վիճակում էին։ Վերականգնված ճանապարհը հնարավորություն կտա բերքը ժամանակին հասցնել շուկա։
Բացի այդ, Հերհերում կան բազմաթիվ տեսարժան վայրեր, և նորոգված ճանապարհը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին