Մասնակցություն՝ Եվրոպայի օրվա միջոցառմանը
11-05-2025
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը մասնակցել է Ազատության հրապարակում կայացած Եվրոպայի օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը։ Հիմնադրամի աշխատակիցները տեղեկատվական տաղավարում ներկայացրել են եվրոպական դոնոր կազմակերպությունների աջակցությամբ Հայաստանում կյանքի կոչված ճանապարհաշինական ծրագրերը։
Մասնավորապես, Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած դրամաշնորհի միջոցով իրականացվել է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրը, որի շնորհիվ վերացվել են ՀՀ ճանապարհներին առկա բազմաթիվ վթարավտանգ կետեր։ Եվրոպական ներդրումային բանկի հատկացրած վարկային միջոցներով վերակառուցվել է Մ-6 միջպետական ճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան մոտ 38,5կմ երկարությամբ հատվածը։ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային և դրամաշնորհային միջոցներով կատարվել է նաև Լանջիկ-Գյումրի 23կմ հատվածի վերակառուցումը և տեխնիկական հսկողությունը, ինչպես նաև Գյումրիի շրջանցիկի և Գյումրի-Բավրա հատվածների նախագծումը։
Ճանապարհային դեպարտամենտն իրականացրել է Բագրատաշենի սահմանային անցակետի նոր կամրջի կառուցման ծրագիրը Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ։
Եվրոպական ներդրումային բանկի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համաֆինանսավորմամբ կիրականացվի նաև Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի որոշ հատվածների կառուցումը։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տեղեկատվական տաղավար են այցելել ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը, բազմաթիվ քաղաքացիներ։ Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, աշխատակիցները նրանց ներկայացրել են ԵՄ աջակցությամբ իրականացված և ընթացքի մեջ գտնվող ճանապարհաշինական ծրագրերի մանրամասները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին