Ասֆալտապատվում է Սիսիանի համայնքի Դարբաս բնակավայրի կենտրոնական փողոցը
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում շարունակվում են Մ2-Վաղատին-Շենաթաղ ավտոճանապարհի 13.76 կմ հատվածի վերանորոգման աշխատանքները։ Հունիսի 6-ից ասֆալտապատվում է Սյունիքի մարզի Դարբաս բնակավայրի կենտրոնական փողոցը։

Աշխատանքները մեկնարկել են 2018 թվականի մարտի 23-ին։ Նախորդ տարի ասֆալտապատվել են Շամբ տանող ճանապարհի խաչմերուկից մինչև Դարբաս բնակավայր հատվածը և Դարբասից մինչև Շենաթաղ բնակավայրի կենտրոնական մասը։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի կողմից։

Նյութը՝ Սիսիանի համայնքապետարանի կայքից
Վերջին նորությունները
Նավուր-Բերդ-Այգեպար ճանապարհի կմ42+100(40+606)-կմ51+900 հատվածի հիմնանորոգումն ընթացքի մեջ է
09-09-2026Շինարարի կողմից կատարվում են հողային պաստառի, հենապատերի կառուցման, ջրահեռացման վաքերի տեղադրման, արհեստական կառույցների հիմնանորոգման աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/88Շ ծածկագրով մրցույթ
08-09-2026Հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 18-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՔաջարան-Ագարակ ճանապարհի շինարարությունն ընթանում է ակտիվ տեմպերով
07-09-2026Ծրագրի պատվիրատուն «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամն է։
Կարդալ ավելին