Կազմակերպվել է FIDIC պայմանագրերի կիրառականության մասին դասընթաց

11-06-2021
Հունիսի 10-ից 11-ը Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակում տեխնիկական հսկողություն իրականացնող «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ» համատեղ ձեռնարկությունը կազմակերպել էր FIDIC պայմանագրերի կիրառականության մասին դասընթաց։ Մասնակցում էին «Սաֆեժ ՍԱՍ և Հիլլ Ինտերնեյշընըլ»-ի, «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ: Դասընթացի նպատակն էր աջակցել պայմանագրերի կառավարման հիմնական սկզբունքներին և պահանջներին՝ ապահովելու ծրագրերի սահուն իրականացումն ու առավելագույնի հասցնելու ծրագրերի արդյունավետությունը:
 
Երկօրյա դասընթացների մասնակիցներն անդրադարձան FIDIC-ի հիմնական դրույթներին, պայմանագրերի տեսակներին, մրցույթների անցկացման գործընթացին, վեճերի կառավարման նրբություններին, FIDIC պայմանագրերում 2017թ. կատարված փոփոխություններին ու խմբագրումներին։ Արծարծվեցին ռիսկերի գնահատման, ինչպես նաև բազմաթիվ այլ թեմաներ։ Կայացան քննարկումներ, դասընթացավարը պատասխանեց մասնագետներին հուզող հարցերին։

Վերջին նորությունները

Կազմակերպվել է 6-ամսյա պրակտիկա-ստաժավորում ճանապարհաշինության ոլորտի երիտասարդ մասնագետների համար

10-06-2021

Երիտասարդներն աշխատանքի ընթացքում ուսումնասիրում են նորոգվելիք ճանապարհների նախագծերը, կատարում են նաև այցելություններ շինհրապարակներ, տեղում ծանոթանում շինարարական աշխատանքների նրբություններին, ծանոթանում ծրագրերի կառավարման առանձնահատկություններին։

Կարդալ ավելին

Ավարտվել են Մ-1, Աշտարակ-Եղվարդ տրանսպորտային հանգույցի միջին նորոգման աշխատանքները

02-06-2021

Երթևեկության բավականին մեծ ինտենսիվություն ունեցող միջպետական նշանակության այս կարևոր տրանսպորտային հանգույցը միմյանց է միացնում Մ-4, Մ-1 միջպետական նշանակության ճանապարհները, Եղվարդ և Աշտարակ համայնքները։

Կարդալ ավելին

Տրանշ-3-ի շինարարությունը, ներգրավելով տեղի աշխատուժը, նպաստում է հարակից մարզերում ապրող մարդկանց սոցիալական խնդիրների լուծմանը

31-05-2021

Գաո Գուիհուան շեշտում է, որ Հյուսիս-հարավի Տրանշ-3-ի կառուցումը հաջողությամբ ավարտին հասցնելն իրենց համար շատ կարևոր է, և անում են առավելագույնը դրա համար։

Կարդալ ավելին