Հիմնանորոգվում է Դսեղ-Աթան ճանապարհը

11-06-2025

Մեկնարկել է Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ8+000-կմ13+900 հատվածի հիմնանորոգումը։ Մոտ 6կմ երկարությամբ նորոգվող ճանապարհը սկսվում է Դսեղից և հասնում մինչև Աթան։ Աշխատանքները սկսվել են ընթացիկ տարվա ապրիլից։ Ներկա պահին կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են հողային, հողային պաստառի վերականգնման աշխատանքներ։ Շուտով կսկսվեն ենթահիմքի տեղադրման աշխատանքները։ Ճանապարհին նախատեսված է տեղադրել երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Այն կկահավորվի նաև անվտանգության տարրերով։

Դսեղի բնակիչները նշում են, որ ճանապարհը կարևոր նշանակություն ունի։ Նախ՝ Դսեղը կունենա Աթանի հետ կապող բարեկարգ ճանապարհ, ինչը կբարելավի միջհամայնքային հաղորդակցությունը, և երկրորդ՝ կարող է դառնալ զբոսաշրջային լավ ուղի՝ ապահովելով Լոռու մարզի գողտրիկ անկյունների հետ հարմարավետ կապը։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին