ԱԶԲ ներկայացուցիչն անցկացրել է գնումների թեմայով սեմինար

Ասիական զարգմացման բանկի գնումների ավագ մասնագետ Ջագաթ Դհամիկա Պեթավադուն (Jagath Dhammika Peththawadu) Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցների համար անցկացրել է գնումների թեմայով սեմինար-քննարկում։
Ասիական զարգացման բանկի մասնագետը խոսել է գնումների ոլորտում իրականացվող քաղաքականության, գնումների պլանի, մրցութային փաստաթղթերի, մրցութային հայտերի գնահատման, պայմանագրի շնորհման և այլ թեմաների մասին։ Նա նաև անդրադարձել է բանկի գնումների թարմացված ուղեցույցին՝ ներկայացնելով անհրաժեշտ տեղեկատվություն, որը կարող է օգտակար լինել Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության աշխատակիցներին հետագա մասնագիտական գործունեության ընթացքում։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտը կարևորում է երիտասարդ կադրերի ներգրավումը ճանապարհաշինության ոլորտում
04-03-2021Կարևոր է բուհերի և մասնագիտացած կազմակերպությունների համագործակցությունն ու ուսումնական պրակտիկայի անցկացումը, որպեսզի երիտասարդները կարողանան տեսական գիտելիքները կիրառել գործնական դաշտում և ոլորտում մրցունակ ու պահանջված մասնագետ դառնան։
Կարդալ ավելինՄեկնարկել են Հ-8 և Մ-5 ավտոճանապարհների 9 վտանգավոր կետերի ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումները
01-03-2021Օրերս տրվել է շինարարական աշխատանքների մեկնարկը։ Աշխատանքների ավարտը նախատեսվում է 2021թ. օգոստոսին:
Կարդալ ավելինՃանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելին