Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը‚ ճանապարհաշինական ծրագրերից‚ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ամառային և ձմեռային պահպանումից, ռազմավարական նշանակություն ունեցող թունելների, կամուրջների պահպանման աշխատանքների հսկողությունից բացի‚ իրականացնում է նաև ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն։ Այդ գործառույթները կատարվում են Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայի միջոցով։
Լաբորատորիան զինված է ժամանակակից սարքավորումներով‚ մասնավորապես՝ ճանապարհների հարթությունը լազերային ընդունիչներով չափող սարքավորումներով: Համապատասխան տեխնիկան հնարավորություն է ընձեռում փորձարկումներ իրականացնել ինչպես լաբորատոր, այնպես էլ դաշտային պայմաններում:
Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցները պարբերաբար իրականացնում են ճանապարհների հարթության չափում՝ գնահատելու համար ասֆալտբետոնե ծածկի հարթության ցուցանիշը։
Նորոգվող ճանապարհների որակը ստուգելու նպատակով լաբորատորիայի միջոցով կատարվում է ուսումնասիրություն՝ հանուկի բաղադրության ստուգում։ Հանուկի փորձարկումների հիման վրա որոշվում են ասֆալտի խտացման գործակիցը, ջրահագեցվածությունը, շերտի հաստությունը և այլն‚ տրվում է եզրակացություն։ Լաբորատորիայում փորձարկում են ասֆալտ, խիճ, կոպիճ, ավազ, բնահող, հանքային փոշի, մածուցիկ բիտում, հեղուկ բիտում, ցեմենտ, ցեմենտաբետոն:
Լաբորատորիայում առկա է նաև ժամանակակից մոդիֆիկացված ճանապարհային սարքավորում (ընկնող քաշով դեֆլեկտոմետր), որը հնարավորություն է ընձեռում գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը:
Լաբորատոր փորձարկումները կատարվում են Հայաստանի Հանրապետությունում գործող նորմատիվ փաստաթղթերի համաձայն:
Լաբորատորիայի աշխատակիցները նշում են‚ որ վերջին մեկ տարվա ընթացքում ճանապարհաշինական աշխատանքներում որակի հետ կապված դրական փոփոխություն կա։ Եվ դա պայմանավորում են նրանով‚ որ շինարարական ընկերություններն իրենց տեխնիկական պարկը հագեցնում են ժամանակակից սարքավորումներով‚ աշխատանքի ընթացքում կիրառում են նորագույն մեթոդներ։
Վերջին նորությունները
Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքները կատարվում են ըստ ժամանակացույցի և որակով
14-02-2025Ընթացքի մեջ են 6 կամուրջների կառուցման, բետոնացման, երկու թունելներից մեկի փորման (արդեն իսկ հորատվել է մոտ 100 մետր), հողային և այլ բնույթի աշխատանքներ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-2-ի կմ336+550-կմ338+350 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
13-02-2025Հայտերն ընդունվում են մինչև մարտի 11-ը՝ ժամը 15.00։
Կարդալ ավելինԿայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչներն դիտարկել են Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ընթացքը
13-02-2025Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները եղել են շինարարական տարբեր տեղամասերում՝ քննարկելով աշխատանքների ընթացքը։
Կարդալ ավելին