Հանդիպում՝ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ

11-08-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում օգոստոսի 11-ին տեղի է ունեցել հանդիպում Եվրասիական զարգացման բանկի Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության հետ։ Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Ագարակ-Վարդանիձոր-Քաջարանի նախատեսվող թունելի մուտք 32կմ ճանապարհահատվածի վերակառուցումը ֆինանսավորում են Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամն ու ՀՀ կառավարությունը։ Հանդիպմանը ներկա էին նաև ճանապարհահատվածի վերակառուցման մանրամասն նախագծման աշխատանքները կատարած «Այ Ար Դի Ինջեներինգ» և «Ջի Փի Ինջեներիա» (Իտալիա) համատեղ ձեռնարկության ներկայացուցիչները, որոնք պատասխանել են նախագծի հետ կապված հարցերին։
Տեղեկացնենք, որ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամները Ճանապարհային դեպարտամենտի և նախագծող կազմակերպության ներկայացուցիչների հետ, այցելել են Սյունիքի մարզ, դիտարկել են վերակառուցվելիք ճանապարհահատվածի ծրագիծը, քննարկել ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։
Ճանապարհային դեպարտամենտի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Նարեկ Զուլալյանն ու հիմնադրամի աշխատակիցները պատվիրակության անդամների հետ հանդիպմանն անդրադարձել են ծրագրի իրականացման հետ կապված տեխնիկական, գնումների ընթացակարգերին առնչվող և բազմաթիվ այլ թեմաների։ Մասնավորապես, նշենք, որ հայտարարվել է 32կմ ճանապարհի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթ։ Մրցութային գործընթացը գնահատման փուլում է։ Առաջիկայում կհայտարարվի նաև նշված ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների ձեռքբերման միջազգային մրցույթ։
Վերջին նորությունները
Հանդիպում՝ վեճերի միանձնյա խորհրդի անդամի հետ
06-12-2023Վեճերի միանձնյա խորհրդի անդամը Ճանապարհային դեպարտամենտի‚ շինարարի և ինժեների ուղեկցությամբ եղավ նաև շինհրապարակում‚ ծանոթացավ կատարվող աշխատանքներին։
Կարդալ ավելինԱշխատանքային խորհրդակցություն Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում
06-12-2023Կողմերն անդրադարձել են շինարարական բազայի‚ շինհրապարակի նախապատրաստման‚ սարքավորումների‚ անձնակազմի մոբիլիզացման‚ Իրանից Հայաստան շինտեխնիկայի ներկման ու բազմաթիվ այլ հարցերի։
Կարդալ ավելինՀիմնանորոգվել է Կապանով անցնող 4կմ ճանապարհահատվածը
06-12-2023Շինաշխատանքները ֆինանսավորվել են ՀՀ պետական բյուջեից։
Կարդալ ավելին