Կայացել է ԱՊՀ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հեռավար նիստը
11-09-2020
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2 եւ Տրանշ-4 ծրագրերի ղեկավար Կարեն Բադալյանը մասնակցել են ԱՊՀ երկրների ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի հեռավար նիստին։ Մասնակցում էին ԱՊՀ գործադիր խորհրդի ղեկավարներ, ավտոճանապարհային ոլորտի՝ տարբեր երկրների առաջատար մասնագետներ, Ճանապարհաշինարարների միջկառավարական խորհրդի մշտական եւ ասոցացված անդամներ։
Օրակարգում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք առնչվում էին «Անկախ Պետությունների Համագործակցության ճանապարհներ» ամսագրի աշխատանքներին, ԱՊՀ երկրների բուհերի ուսանողների, ասպիրանտների գիտական աշխատանքների միջազգային մրցույթին, Տրանսպորտային դիվանագիտության միջազգային կենտրոնի հետ համագործակցությանը, երկրների տնտեսությունների վրա COVID-19-ի համավարակով պայմանավորված բացասական հետեւանքները նվազեցնելուն ուղղված առաջարկներին եւ այլ թեմաների։
Խոսելով ճանապարհների անվտանգության ապահովման կարեւորության մասին՝ բանախոսները բերել են Հայաստանի օրինակը, որտեղ ճանապարհների, կամուրջների, թունելների անվտանգության ապահովումն իրականացվում է մասնավոր կապալառուների կողմից, որոնց հետ մրցույթների արդյունքում կնքվում են ճանապարհների սպասարկման համապատասխան պայմանագրեր։
Ելույթներում հատկապես ընդգծվում էր, որ ճանապարհային ոլորտը կարեւորագույն գործիք է՝ ուղղված տնտեսական եւ սոցիալական խնդիրների լուծմանն ու միջազգային հարաբերությունների զարգացմանը։ Նիստի ընթացքում անդրադարձ է եղել ԱՊՀ ճանապարհների վիճակի բարելավման, ճանապարհային ցանցի զարգացման, դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու եւ տրանսպորտային անվտանգության հարցերին։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-9-24, /Տ-9-21/ (Հերմոն)- Վարդահովիտ – Գետիկվանք ճանապարհի կմ0+000-ից կմ6+500 հատվածի հիմնանորոգման նախագծերի պատրաստման մրցույթ
06-12-2025Հայտերն ընդունվում են մինչև դեկտեմբերի 12-ը՝ ժամը 14։00։
Կարդալ ավելինԿատարվում է ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալների հավաքագրում
05-12-20252025 թվականի 3-րդ եռամսյակում հավաքագրվել են 603կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածների ծածկի վիճակի տեխնիկական տվյալները։
Կարդալ ավելինԿգործի շուրջօրյա հեռախոսահամար
04-12-2025ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների անցանելիության վերաբերյալ շուրջօրյա տեղեկատվություն կարող եք ստանալ 010 56 25 33 հեռախոսահամարով։
Կարդալ ավելին