Ալավերդու համայնքապետարանում քննարկվեց ճանապարհաշինական աշխատանքների ընթացքը
Հոկտեմբերի 11-ին Ալավերդու համայնքապետարանում տեղի ունեցավ քննարկում՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ճանապարհի Ալավերդու հատվածում շինաշխատանքների ընթացքի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցող Մ6 ծրագրի ներկայացուցիչները անցնող շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների ընթացքի մասին հաշվետվություն ներկայացրին համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին: Քննարկվեցին առաջիկա անելիքները, աշխատանքների ժամանակացույցը։
Նշենք, որ նման հանդիպումներն անցկացվում են պարբերաբար՝ ամեն ուրբաթ՝ քննարկելով անցնող մեկ շաբաթվա ընթացքում շինաշխատանքների առաջընթացը։
Վերջին նորությունները
Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելինՀայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
14-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելինԹունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են
13-10-2026Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։
Կարդալ ավելին