Վթարավտանգ հատվածների բարելավման ծրագրեր՝ Արմավիրի մարզում
11-11-2022
Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով իրականացվում են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության վթարավտանգ մի շարք տեղամասերի բարելավման աշխատանքներ։
Մասնավորապես, Արամավիր քաղաքում և Հացիկ բնակավայրում՝ Հ-17, Մ5-Արմավիր-Մ-9 ավտոճանապարհի կմ3+310-կմ3+963 և կմ7+750-կմ8+805 վթարավտանգ հատվածներում, նախատեսված են երթևեկության բարելավման մի շարք միջոցառումներ. կտեղադրվեն անվտանգության էլեմենտներ՝ ճանապարհային նշաններ, զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, մետաղական արգելափակոցներ, նշագծում։ Կառուցվում են մայթեր, բարելավվում է ջրահեռացման համակարգը, ծրագրում ներառված են նաև երթևեկելի մասի նորոգման աշխատանքներ։
Վթարավտանգ հատվածների բարելավման աշխատանքներ են տարվում նաև Արմավիրի մարզի Ալաշկերտ և Հայկավան բնակավայրերում՝ Հ-15, Մ5-Արմավիր-Արգավանդ-Մարգարա ավտոճանապարհի կմ3+100-կմ3+610 և կմ5+900-կմ6+060 հատվածներում։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին