Տեղադրվել են աղմկոտ գոտիներ

11-12-2023
Հ-6 հանրապետական նշանակության ավտոճանապարհի 24-րդ կիլոմետրում՝ Աշտարակի տրանսպորտային հանգույցի, Նոր Երզնկայի խաչմերուկի մոտ, ճանապարհի երթևեկելի մասում տեղակայվել են աղմկոտ գոտիներ, որոնք վիբրացիա առաջացնելու հետևանքով ստիպում են վարորդներին նվազեցնել երթևեկության արագությունը և բարձրացնել ուշադրությունը։ Նշված հատվածում տեղադրվել են 5-ական աղմկոտ գոտիներ յուրաքանչյուր երթևեկելի գոտում։
 
Աշխատանքները կատարվել են ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում և միտված են բարձրացնելու ճանապարհային երթևեկության անվտանգությունը։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին