Մեղրիի տարածաշրջանի ճանապարհների ձմեռային սպասարկման մասին

12-01-2023
Հայաստանում ճանապարհների սպասարկման տեսակետից, թերևս, ամենաբարդ կետերից մեկը ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա գտնվող Մեղրիի լեռնանցքն է։ Այն սպասարկում է «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն։ Կազմակերպությունն իրականացնում է մոտ 158կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհների ձմեռային պահպանման աշխատանքներ (Մ-2 միջպետական ճանապարհի՝ Մեղրիի տարածաշրջանով անցնող 54կմ-ն, Մ-17 միջպետական նշանակության ճանապարհի 50կմ-ն, ինչպես նաև հանրապետական նշանակության ևս 54կմ)։
 
«Մեղրու ՃՇՇՁ»-ն ոլորտի ամենափորձառու կազմակերպություններից է, 1954թ. հիմնադրված «Մեղրու ճանշինի» իրավահաջորդն է։ «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ի վերակազմավորվել է 1996 թվականին։ Կազմակերպությունն իր ցուցանիշներով և կատարված աշխատանքի արդյունքներով լավ համբավ է վայելում։
 
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ տնօրեն, ՀՀ վաստակավոր շինարար Ազատ Գասպարյանն ընդգծում է, որ իրենց կողմից պահպանվող ճանապարհները կարևոր նշանակություն ունեն, և այդ ուղիների թերի կամ վատ սպասարկումն ուղղակի անթույլատրելի է։
 
Խոսելով Մեղրիի լեռնանցքի սպասարկման աշխատանքների մասին՝ պարոն Գասպարյանը նշում է, որ լեռնանցքում ձյան տեղումները սկսվում են հոկտեմբերի կեսերից և ավարտվում ապրիլի վերջերին. «Մեղրիի լեռնանցքը գտնվում է ծովի մակերևույթից 2535մ բարձրության վրա, ինչն անհանգիստ իրավիճակներ է ստեղծում և՜ ամռանը, և՜ ձմռանը։ Երբեմն թվում է, թե արև է լեռնանցքում, սակայն իրականում սաստիկ բքեր են։ Երբեմն բքի պատճառով, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, փակում ենք ճանապարհը, որպեսզի կարողանանք կազմակերպել հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքները»։
 
Մեղրիի տարածաշրջանում, տեղանքի, բարձրությունների հետ կապված, ձմեռային սպասարկման առանձնահատկություններն էլ են տարբեր։ Ցածրադիր վայրերում եղանակն ավելի մեղմ է, ձյան տեղումները՝ ոչ առատ, որոշակի բարդություններ առաջանում են Մ-2 միջպետական ճանապարհի 20կմ հատվածում՝ Մեղրիի լեռնանցքից մինչև Քաջարան հատվածում։ Սպասարկման առումով որոշակի դժվարություններ են ծագում նաև Մեղրին և Կապանն իրար կապող Մ-17 միջպետական նշանակության ճանապարհի մոտ 25կմ-ի վրա։ Սակայն սպասարկող կազմակերպության փորձառու աշխատողները կարողանում են արդյունավետորեն պայքարել եղանակային անակնկալների հետ և ապահովել տրանսպորտային միջոցների անխափան երթևեկությունը։
 
Կազմակերպությունն ապահովված է և՜ մասնագիտացված տեխնիկայով, և՜ աղ-ավազի պաշարներով։ Ընկերության տնօրենը շեշտում է, որ ձմեռն ավարտվելուն պես առաջին գործը ձմեռային պահպանության մեջ ներգրավված մեքենա-մեխանիզմները վերանորոգել, պահեստավորելն է հաջորդ ձմեռային սպասարկման համար։ Ամռան ընթացքում էլ կուտակում են անհրաժեշտ աղ-ավազի պաշարները։
 
«Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ-ն տարածաշրջանում, ճանապարհների ընթացիկ պահպանման աշխատանքներից բացի, իրականացնում է նաև ճանապարհների նորոգման, քաղաքացիական և այլ շինարարական աշխատանքներ։

Վերջին նորությունները

Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը

30-11-2023

Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։

Կարդալ ավելին

Հանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ

30-11-2023

Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:

Կարդալ ավելին

Գծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում

29-11-2023

Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։

Կարդալ ավելին