Հանրային լսումներ՝ «Ագարակ» արգելոցը շրջանցող 8կմ հատվածի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ
Արագածոտնի մարզպետարանում տեղի են ունեցել հանրային լսումներ, որոնց ընթացքում ներկայացվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի շրջանակներում, Ագարակ քաղաքի մոտ, հնագիտական տեղանքը շրջանցելու համար՝ Մ1 Երևան-Գյումրի-Բավրա մայրուղու մոտ 8կմ ճանապարհահատվածի կառուցման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը։ Մասնակցում էին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչը, մարզպետարանի աշխատակիցներ, ազդակիր համայնքների բնակիչներ։
Հիշեցնենք, որ նշված տարածքում իրականացվել են հնագիտական պեղումներ, աշխատանքների ընթացքում բացահայտվել է, որ Ագարակի հնագիտական համալիրը կարող է վնասվել ճանապարհի շինարարության հետևանքով, ուստի կայացվել է որոշում կատարել ուղեծրի փոփոխություն, որպեսզի ապահովվի հնագիտական համալիրի անվտանգությունը:
Թեմայի առնչությամբ արդեն իսկ երեք լսումներ անցկացվել էին։ Հերթական՝ 4-րդ լսումների մասնակիցները ծանոթացան նախատեսվող գործունեության նկարագրին, հիմնական բնապահպանական ռիսկերին, շրջակա միջավայրի վնասակար ազդեցության բացառմանը, նվազեցմանն ու փոխհատուցմանն ուղղված միջոցառումների ծրագրին։
Ներկաները պատասխանեցին ազդակիր համայնքների բնակիչներին հուզող հարցերին։
Վերջին նորությունները
Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ
13-01-2026Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Կարդալ ավելինՀայտարարվել է Մ-4-ի կմ12+116-կմ15+818 (աջ գոտի) հատվածում մետաղական արգելափակոցների տեղադրման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
10-01-2026Հայտերն ընդունվում են մինչև հունվարի 19-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելին2025թ. մուտք է եղել 10743 գրություն
08-01-2026Հիմնադրամը հարցումներին, դիմումներին և գրություններին ընթացք է տվել իր լիազորությունների շրջանակում, օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում։
Կարդալ ավելին