Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ-46-Խոտ կմ0+000 -կմ1+963 (մոտ 2 կմ) ճնապարհահատվածը։
Վերականգնվում է Սյունիքի մարզով անցնող Հ-46-Խոտ կմ0+000 -կմ1+963 (մոտ 2 կմ) ճնապարհահատվածը։ Այստեղ շինաշխատանքներ է իրականացնում «Ճառագայթ» ՓԲԸ և «ՀԱԷԿ-ի շինարարություն» ՓԲԸ համատեղ ձեռնարկությունը։ Հողային աշխատանքներն այս ճանապարհահատվածում մոտենում են ավարտին‚ կապալառուն սկսում է վաքերի կառուցման‚ ենթահիմքի տեղադրման նախապատրաստական աշխատանքները։ Շինարարությանը զուգահեռ կապալառուն օրվա ընթացքում նորոգվող ճանապարհին պարբերաբար կատարում է ջրցանում՝ շինաշխատանքների հետևանքով առաջացող փոշու քանակությունը նվազագույնի հասցնելու համար։
Հ-46-Խոտ կմ0+000 -կմ1+963 ճանապարհահատվածը վերականգնվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման երկրորդ լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շրջանակներում։
Այս ճանապարհի վերականգնումը կնպաստի նաև զբոսաշրջության զարգացմանը։ Խոտ գյուղի հարակից տարածքում է գտնվում պատմական եկեղեցիներ, քարանձավներ‚ մ.թ.ա. 2-1 հազարամյակների դամբարանադաշտեր:
Վերջին նորությունները
Հայտարարվել է Տ-3-56 /Մ-5/-Արևադաշտ-/Տ-3-23/ ճանապարհի 10.4կմ-ի միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
09-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 20-ը՝ժամը 11։00։
Կարդալ ավելին2026թ. 3-րդ եռամսյակում մուտքագրվել է 2910 դիմում և գրություն
09-10-20263-րդ եռամսյակում Ճանապարհային դեպարտամենտի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է 1350 զանգ, որոնց նույնպես տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ կամ պատասխաններ։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/98Շ ծածկագրով մրցույթ
08-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 16-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելին