Մ-6-ում հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են
12-05-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչները եղել են Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի հիմնանորոգվող հատվածում։ Վերջիններս շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող թիմի ղեկավարի հետ դիտարկել են կատարվող աշխատանքները։
Նշենք, որ այս պահին Թումանյան-«Սանահին» կայարան ճանապարհահատվածում տեղադրվում է խճային հիմք, անձրևների դադարից հետո կվերսկսվի ասֆալտապատումը։ «Սանահին» կայարան-Հաղպատ հատվածում կապալառուն տեղադրում է մետաղական արգելափակոցներ, իսկ Այրումից դեպի Բագրատաշեն տեղամասում կառուցվում են ամրանավորված լիցքով պատեր։
Մ-6 միջպետական ճանապարհի Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածը հիմնանորոգվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։
Վերջին նորությունները
Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները
06-10-2026Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։
Կարդալ ավելինՀայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ
06-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ
02-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։
Կարդալ ավելին