Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4.9կմ հատվածը

12-06-2023
Հիմնանորոգվում է Հ-21, /Հ-75/ - Հոռոմ-Արթիկ-Ալագյազ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ19+000 - կմ23+900 հատվածը։ 4.9կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածը գտնվում է Շիրակի մարզում՝ Արթիկ քաղաքի տարածքում։ Վերակառուցվում է ճանապարհին առկա ուղեանցը՝ կատարելով ծածկի նորոգում։ Կատարվում են մայթերի վերականգնման, տարբեր տեղամասերում՝ ծածկի քանդման, ասֆալտապատման աշխատանքներ, վերանորոգվում են արհեստական կառուցվածքները։ Շինաշխատանքների ավարտին ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։
 
Աշխատանքները մեկնարկել են 2022թ., ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Վերջին նորությունները

Հիմնանորոգվել են Վանաձորի փողոցները

28-11-2023

Այս պահին բոլոր փողոցներում և էստակադայում շինարարական աշխատանքներն ամբողջապես ավարտվել են։

Կարդալ ավելին

Անվտանգության միջոցառումներ՝ Մ-4 ճանապարհին

28-11-2023

Անվտանգության տարրերի համալրումն իրականացվում է Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։

Կարդալ ավելին

Ավարտվել է Մեծամորի թանգարան տանող ճանապարհի նորոգումը

27-11-2023

Այս ճանապարհահատվածի հիմնանորոգումը կարևոր խթան է Արմավիրի մարզում զբոսաշրջությունը զարգացնելու տեսանկյունից:

Կարդալ ավելին