Ընթանում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը

12-07-2023
Ընթանում է Հ-70, Մ-6-Աթան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումը։ 16կմ վրա կատարվում են հողային աշխատանքներ։ Տասնամյակներ շարունակ այս ճանապարհին շինտեխնիկա չէր աշխատել, ճանապարհը խիստ անբարեկարգ էր, գրեթե անանցանելի, ինչը բնակիչների դժգոհությունն էր առաջացնում։ Այս պահին աշխատանքները հիմնականում կատարվում են Լորուտ եւ Շամուտ բնակավայրերի մոտ։
 
Բացի Մ-6-ից Աթան տանող ճանապարհից, այստեղ հիմնանորոգվում են նաեւ դեպի հարակից 4 գյուղեր՝ Քարինջ (3.5կմ), Մարց (0.8կմ), Լորուտ (1.6կմ), Ահնիձոր (4կմ) տանող ճանապարհները։ Մարց տանող հատվածում աշխատանքները գրեթե ավարտված են։
 
Օրերս «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանն այցելել էր շինհրապարակներ՝ տեղում ծանոթանալու կատարվող աշխատանքների ընթացքին։
 
Ճանապարհները կենսական նշանակություն ունեն տեղի բնակիչների համար, հիմնանորոգումը կնպաստի բնակավայրերի զարգացմանը, գյուղացիները գյուղմթերքն ավելի հեշտ կիրացնեն, կզարգանա նաեւ զբոսաշրջությունը։
 
Հիմնանորոգման շրջանակներում կնորոգվեն ջրահեռացման համակարգերը, հենապատերը, կտեղադրվի երկու շերտ ասֆալտբետոնե ծածկ, կկատարվեն այլ աշխատանքներ նույնպես։
 
Հիմնանորոգման գումարը հատկացվել է ՀՀ պետական բյուջեից։

 

 

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է 4 ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագծման մրցույթ

13-05-2026

Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 25-ը՝ ժամը 15.00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Վեդիով անցնող 3.9կմ ճանապարհահատվածը

12-05-2026

2025 թվականին մոտ 1.8կմ հատվածում կատարվել են ճանապարհային պատվածքի հետ կապված աշխատանքներ. տեղադրվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Կարդալ ավելին