Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհի երկու հատվածներում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ հատվածում աշխատանքներ է կատարում «Արարատ ճանշին» ՍՊԸ-ն։ Աշխատանքների պայմանագրային արժեքն է մոտ 425 միլիոն 532 հազար դրամ։ 9.1 կմ երկարությամբ հատվածը հիմնանորոգում է «Վահագն և Սամվել» ՍՊԸ-ն. աշխատանքների պայմանագրային արժեքն է 1 միլիարդ 41 միլիոն դրամ։
Հիմնանորոգման շրջանակում իրականացվում են հողային աշխատանքներ, կամուրջների նորոգում, կողնակների հարթեցում և լրացում, մայթերի, եզրաքարերի, անվտանգության տարրերի իրականացում, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում‚ գծանշում։
«Արարատ ճանշին» ընկերության գլխավոր ինժեներ Հրաչիկ Սարգսյանը նշում է‚ որ իրենց կողմից հիմնանորոգվող հատվածն անցնում է Արարատի մարզի Տափերական և Նոր Կյանք համայնքներով։ Այս պահին ընկերության աշխատակիցների կողմից արդեն իսկ 900 գծամետր ասֆալտի ներքին շերտ է տեղադրվել։ Մոտ 800 գծամետր էլ կտեղադրվի առաջիկա օրերին։ Պարոն Սարգսյանը տեղեկացնում է‚ որ այդ ճանապարհն ավելի քան 35 տարի չէր նորոգվել‚ ուստի շինարարական աշխատանքների ընթացքում ականատես են լինում բնակիչների գոհունակության։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին