Անցկացվում է ճանապարհային անվտանգության աուդիտի թեմայով դասընթաց
Օգոստոսի 10-13-ը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցում են ճանապարհային անվտանգության աուդիտի թեմայով դասընթացի։ Թրեյնինգն անցկացվում է ճանապարհային անվտանգության աուդիտորների միջազգային չափանիշներին համապատասխան և նպատակ ունի մասնակիցներին ծանոթացնելու ճանապարհային անվտանգության ԵՄ հրահանգներին, ստանդարտներին, բարելավելու հայ մասնագետների հմտություններն այս ոլորտում։
Դասընթացավարները մասնագետների հետ հանդիպումների ընթացքում ծանոթացնում են ճանապարհային անվտանգության ոլորտում եվրոպական երկրների փորձին, անդրադառնում են նաև Հայաստանում ճանապարհային անվտանգության խնդիրներին, ստանդարտներին ու ճարտարագիտական լուծումներին։ Դասընթացի առաջին օրերին ներկայացվել են ճանապարհային անվտանգության ոլորտի վերլուծություններ, այս բնագավառում իրականացվող ծրագրերը, ճանապարհային անվտանգության աուդիտի մեթոդոլոգիան, արծարծվել են նաև այլ թեմաներ։ Դասընթացներն ուղեկցվում են հարցուպատասխաններով, վարժություններով։
Թրեյնինգի ավարտին բոլոր մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ, իսկ այն մասնագետները, որոնք կհանձնեն համապատասխան քննություն, կարժանանան աուդիտորի հավաստագրի։
Ճանապարհային անվտանգության աուդիտի թեմայով դասընթացն անցկացվում է Եվրոպական ներդրումային բանկի դրամաշնորհի միջոցներով ֆինանսավորվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում։ Կազմակերպիչն է ծրագրի խորհրդատու Ces.TRA կազմակերպությունը, աջակցում են Sweroad և COWI կազմակերպությունները։
Վերջին նորությունները
Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
16-10-2026Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։
Կարդալ ավելինՀիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը
16-10-2026Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։
Կարդալ ավելինՔննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր
14-10-2026Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։
Կարդալ ավելին