Ասֆալտապատվում է Աշոցքից Բավրա ճանապարհը

12-08-2024
Հիմնանորոգվում է Մ-1, Երևան-Գյումրի-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ 160+200-կմ171+700 հատվածը։ 11.5կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածն անցնում է Շիրակի մարզով՝ Աշոցքից հասնում է մինչև Բավրա (սահմանային անցակետ)։
 
Հիմնանորոգումը մեկնարկել է 2023 թվականին։ Ներկայում ասֆալտբետոնե ներքին շերտն ամբողջությամբ տեղադրված է‚ 4.8կմ հատվածում տեղադրվել է վերին շերտը։ Մյուս հատվածներում վերին շերտի տեղադրման աշխատանքները շարունակվում են‚ կատարվում է կողնակների լրացում։ Ասֆալտապատումից հետո ճանապարհը կկահավորվի անվտանգության տարրերով։ Աշխատանքների ավարտը նախատեսված է աշնանը։
 
Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 2 մլրդ 338 մլն դրամ է։
 
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ։

Վերջին նորությունները

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին

Հայտարարվել է միջին նորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

14-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին

Թունելի երեսարկի բետոնացման աշխատանքներն ավարտական փուլում են

13-10-2026

Ծրագրում ներգրավված է շուրջ 615 աշխատակից, մոտ 220 միավոր շինտեխնիկա։

Կարդալ ավելին