Ապահովվում է Աչաջրից մինչև Մակարավանք ճանապարհի անցանելիությունը

12-09-2020
 
Հ-87 հանրապետական նշանակության ավտոճանապարհի մոտեցում Մակարավանքի հուշարձանի կմ 3+700-կմ 7+800 հատվածում առաջացել են ճանապարհածածկի դեֆորմացիա, մեծ տրամաչափի փքվածքներ, ցանցաձև ճաքեր և փոսեր, ինչի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի:
 
ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով իրականացվում են ճանապարհի անցանելիության ապահովման, ժամանակավոր մեծածավալ փոսային նորոգման և վերականգնման աշխատանքներ: Աշխատանքները կատարվում են «Արհովշին» ՍՊ ընկերության կողմից:
 
Ճանապարհահատվածը կարևոր նշանակություն ունի դեպի Մակարավանքի հուշարձան տուրիստական հոսք ապահովելու համար: Վերոնշյալ ճանապարհահատվածը ներառված է պետական բյուջեով 2021 թվականի հիմնանորոգման աշխատանքների ծրագրերում:
 
Աչաջուր համայնքի ղեկավար Կարեն Ղալթախչյանը և Մակարավանքի քահանա տեր Արշավիրն իրենց խորին շնորհակալությունն են հայտնել ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանին և նշել, որ ճանապարհի բարեկարգումը մեծ նշանակություն ունի համայնքի զարգացման համար:

 

Վերջին նորությունները

Բացվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի հյուսիսային հատվածի կառուցման տեխհսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի տեխնիկական առաջարկները

06-10-2026

Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Կարդալ ավելին

Հայտարարվել է մայթերի կառուցման մարցույթ

06-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 11.00։

Կարդալ ավելին

Հայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/95Շ ծածկագրով մրցույթ

02-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 12.00։

Կարդալ ավելին