Կազմակերպվել է «Ինժեներական երկրաբանություն» թեմայով աշխատաժողով

12-10-2022
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի և ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության ներկայացուցիչները հոկտեմբերի 12-ին մասնակցել են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից կազմակերպված «Ինժեներական երկրաբանություն» թեմայով աշխատաժողովին։ Մասնակցում էին նաև Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ։
 
ԱԶԲ հայաստանյան ներկայացուցչության փոխտնօրեն Հուիփինգ Հուանգը, ողջունելով ներկաներին, նշել է, որ աշխատաժողովն անցկացվում է ԱԶԲ կողմից ֆինանսավորվող ենթակառուցվածքային ծրագրեր իրականացնող կազմակերպություններին տեխնիկական աջակցության շրջանակներում։ Ինժեներական երկրաբանությանն առնչվող թեման առաջարկել էին այդ կազմակերպությունների աշխատակիցները, ինչի վերաբերյալ դասընթացն Ասիական զարգացման բանկը կյանքի է կոչել՝ նպատակ ունենալով նպաստել մասնագետների գիտելիքների, հմտությունների զարգացմանը։
 
Աշխատաժողովն անցկացնում էր երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (Երևանի պետական համալսարան) Սարգիս Հայրոյանը: Պարոն Հայրոյանը խոսել է ինժեներական երկրաբանության պայմանների գնահատման, ինժեներական-երկրաբանական էլեմենտների նորմատիվային և հաշվարկային ցուցանիշների, պետական քաղաքաշինական ծրագրերում երկրաբանական հետազոտությունների հետ առնչվող թեմաների, հողերի դինամիկ և սեյսմակայունության խնդրի և բազմաթիվ այլ հարցերի մասին։

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին