Հայտարարվել է 2020-2023թթ․կենսական նշանակության ճանապարհների ռազմավարական զարգացման պլանի և միջպետական‚ հանրապետական ճանապարհացանցի պահպանման աշխատանքների վերանայման ենթակա ծրագրի պատրաստման մրցույթ

12-11-2019

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել է Հայաստանի կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման ծրագրի 2020-2023թթ. ռազմավարական զարգացման պլանի և 2020-2023թթ. միջպետական‚ հանրապետական ճանապարհացանցի պահպանման աշխատանքների պարբերաբար վերանայման ենթակա ծրագրի պատրաստման ծառայությունների մատուցման համար խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցույթ։

Խորհրդատվական ծառայությունները ներառում են` 2020-2023թթ․կենսական նշանակության ճանապարհների համար ռազմավարության մշակում‚ ինչը կներկայացնի ճանապարհացանցի ներկա վիճակը, ռազմավարության նպատակները‚ թիրախները և կմատնանշի ճանապարհացանցի զարգացման, ռազմավարության իրականացման մեխանիզմները, ֆինանսավորման աղբյուրները և արժեքները, ռազմավարության իրականացման և ժամանակի բաշխման պատասխանատուներին։ Պետք է իրականացվի ուսումնասիրություն, որը պետք է գնահատի մայթերի վիճակը և երթևեկությունը Հայաստանի հիմնական ճանապարհներին։ Ուսումնասիրության շրջանակներում պետք է նաև պատրաստվի ռազմավարական պահպանման ծրագիր Հայաստանի հիմնական ճանապարհների համար՝ գնահատելով ճանապարհների վերականգնման, տարեկան պահպանման կարիքները։  

Ծառայություններն ակնկալվում է սկսել 2019թ. դեկտեմբեր-2020թ. հունվար ամսին և ավարտել 2020թ. հունիսին:

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը նշված ծառայությունները մատուցելու նպատակով հրավիրում է իրավասու խորհրդատվական կազմակերպություններին (խորհրդատուներին) ներկայացնել հետաքրքրվածության հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է  2019թ. նոյեմբերի 29-ը՝ ժամը 18:00։  

Մրցույթի հետ կապված այլ մանրամասների կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://armroad.am/am/procurement/tenders

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին