Քննարկվել է ճանապարհների սպասարկման առցանց մոնիթորինգի ծրագիրը
13-01-2023
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ճանապարհների գույքագրման, պահպանման և շահագործման մոնիթորինգի կազմակերպումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով ներդրել է ճանապարհային ցանցի կառավարման համակարգ։ Այն թվային հարթակ է, որի միջոցով կատարվում է նաև ճանապարհների սպասարկման առցանց մոնիթորինգ։
Էլեկտրոնային այս գործիքը մշակել է «Լոկատոր» ընկերությունը, որի մասնագետի հետ Ճանապարհային դեպարտամենտում կազմակերպվել էր հանդիպում Ճանապարհների պահպանման և շահագործման բաժնի աշխատակիցների հետ։ «Լոկատոր» ընկերության ներկայացուցիչը դեպարտամենտի տարածքային սպասարկման ինժեներների հետ քննարկել է կիրառվող ծրագրի մանրամասները, մինչ այժմ օգտագործման ընթացքում ի հայտ եկած դժվարություններն ու խնդիրները, ինչպես նաև պատասխանել է դեպարտամենտի նոր աշխատակիցների՝ ծրագրի գործարկման հետ կապված հարցերին։ Տարածքային ինժեներները ներկայացրել են ծրագրի բարելավմանն առնչվող իրենց առաջարկները։
Մոնիթորինգի թվային հարթակը պիլոտային եղանակով օգտագործվել է նախորդ տարիներին, այս տարի նախատեսված է այն կիրառել ամբողջ ծավալով։
Նշենք, որ թվային հարթակի օգնությամբ ինֆորմացիայի հավաքագրումը, մշակումն և պահպանումն արվում է առավել համակարգված, ավելի դյուրին է հաշվետվողականությունը, քիչ ժամանակ է ծախսվում թերություններն արձանագրելու և այդ մասին սպասարկող կազմակերպություններին տեղեկացնելու, ինչպես նաև թերության վերացման վերաբերյալ սպասարկող կազմակերպություններից տեղեկություն ստանալու վրա։
Վերջին նորությունները
Հայտարարվել է Բերդաշենով անցնող 1.5կմ տարանցիկ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
21-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 30-ը՝ ժամը 17.00։
Կարդալ ավելինՀայտարարվել է ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2026/18Շ ծածկագրով մրցույթ
20-04-2026Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 29-ը՝ ժամը 16.00։
Կարդալ ավելինՏեղի է ունեցել Հյուսիս-հարավի Աշտարակ-Գյումրի ճանապարհահատվածի բացումը
19-04-2026Ճանապարհահատվածի կառուցմամբ զգալիորեն բարելավվել է ճանապարհի երթևեկության անվտանգությունը։
Կարդալ ավելին