Կայացավ հանրային լսում «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող ճանապարհահատվածի վերջնական նախագծի վերաբերյալ

Արագածոտնի մարզպետարանում տեղի է ունեցել հանրային լսում՝ նվիրված Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի հարևանությամբ գտնվող «Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի կառուցման վերաբերյալ։
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հանդիպելով ազդակիր համայնքների ներկայացուցիչների հետ, տեղեկացրին, որ պատրաստ է արգելոցը շրջանցող ճանապարհահատվածի վերջնական նախագիծը, և մեկնարկել է համալիր փորձաքննության փուլը։ Նախագիծը բազմիցս ներկայացվել է բնակչությանը, իրականացրվել են համատեղ քննարկումներ, և նախագծի վերջնական տարբերակը պատրաստելիս հաշվի են առնվել շահագրգիրռ կողմերի առաջարկները։ Այժմ արդեն՝ վերջնական նախագծի քննարկման ընթացքում, ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներն ազդակիր համայնքների ղեկավարներին ծանոթացրին վերջնական տարբերակին, լսեցին վերջիններիս դիտարկումները, առաջարկներն ու արձագանքները։
Համայնքների ներկայացուցիչների կողմից բարձրացված հարցերը հիմնականում վերաբերում էին դաշտամիջյան ճանապարհներին, ջրանցումներին, ոռոգման ջրագծերին, հողերի օտարման խնդիրներին։
Վերջին նորությունները
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիայում կատարվում են հետազոտական աշխատանքներ
22-02-2021Ձմռանը‚ երբ ճանապարհաշինական աշխատանքներ հիմնականում չեն կատարվում‚ լաբորատորիայում կատարում են սարքավորումների կարգաբերումներ և հետազոտական աշխատանքներ։
Կարդալ ավելինԱվտոճանապարհը սպասարկող ընկերությանը տրվել է նկատողություն
19-02-2021Կազմակերպությանը տրվել է նկատողություն. կրկնվելու դեպքում ճանապարհը սպասարկող ընկերության հետ պայմանագիրը կլուծվի։
Կարդալ ավելինՆախագծերի կառավարման դասընթաց՝ Ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցների համար
18-02-2021Դասընթացները տևելու են 5 շաբաթ‚ շաբաթական երկու անգամ պարբերականությամբ։ Հանդիպումների ընթացքում անդրադարձ է լինելու նախագծերի կառավարմանն առնչվող մի քանի բաժինների՝ ժամանակի‚ ֆինանսների‚ ռեսուրսների‚ հաղորդակցության կառավարում‚ որակի վերահսկում և այլն։
Կարդալ ավելին