Հանրային իրազեկման հանդիպումների մասին հայտարարություն

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիր
Տրանշ-2
ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
«Ագարակ» պատմամշակութային արգելոցը շրջանցող 8կմ ճանապարհահատվածի
Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման շրջանակներում
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագիրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ իրականացվող խոշոր ենթակառուցվածքային ծրագիր է, որի նպատակը միջազգային չափանիշներին բավարարող տրանսպորտային ուղիներով երկրի հարավը հյուսիսի հետ կապելն ու դեպի միջազգային շուկաներ ելքի ապահովումն է: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Տրանշ-2` Աշտարակ–Թալին ճանապարհահատվածի (կմ29+600-կմ71+500) վերակառուցման աշխատանքների շրջանակներում Ագարակի 8.0 կմ հատվածի պատմամշակութային հնագիտական վայրը շրջանցելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխելու ճանապարհի նախագիծը և սահմանելու նոր ծրագիծ (կմ29+600-կմ37+544): Ներկայումս ավարտվել են նոր ծրագծի նախագծման աշխատանքները և նախագծային փոփոխությունները գտնվում են փորձաքննության փուլում: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում ավտոճանապարհը հատելու է Արագածոտնի մարզի համայնքների մասնավոր և համայնքային սեփականություն հանդիսացող որոշ հողատեսքերի ու գույքի սահմանները: Տարածքներում ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսություններին ամբողջական և լիարժեք փոխհատուցում տրամադրելու նպատակով ներկայումս մշակվում է Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր (ՀՕՏԾ):
Հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին մասնակցելու Արագածոտնի մարզի համայնքներում կայանալիք հանրային իրազեկման հանդիպումներին, որոնց ընթացքում տեղեկություններ կտրամադրվեն ՀՕՏԾ շրջանակում ազդեցության ենթակա անձանց իրավունքների, փոխհատուցման սկզբունքների, ՀՕՏԾ իրականացման ընթացակարգերի, ինչպես նաև բողոքարկման գործընթացի մասին:
Հանդիպումները կկայանան ազդակիր համայնքներում` հետևյալ ժամանակացույցով.
Վայր |
Ամսաթիվ |
Ժամ |
Աղձք – համայնքապետարանի դահլիճ |
18.02.2019 |
11:00 |
Ոսկեվազ – Արվեստի դպրոց |
18.02.2019 |
16:00 |
Ուջան – համայնքապետարանի դահլիճ |
19.02.2019 |
11:00 |
Փարպի - համայնքապետարան |
19.02.2019 |
14:00 |
Օշական - համայնքապետարան |
19.02.2019 |
15:30 |
Ագարակ – Մշակույթի տուն |
22.02.2019 |
11:00 |
ԿՈՆՏԱԿՏԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ |
Երևան 0010, Տիգրան Մեծի 4, 7-րդ հարկ |
Վերջին նորությունները
Ավարտական փուլում է Մ-17 /Մ-2/ (Կապան)-Ծավ-/Մ-2/ ճանապարհի կմ73+600-կմ90+800 հատվածի միջին նորոգումը
30-11-2023Տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկ‚ այժմ իրականացվում է գծանշում‚ կողնակների լրացում։
Կարդալ ավելինՀանդիպում՝ Տրանշ-2-ի տեխհսկողությունն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ
30-11-2023Հանդիպման առանցքում Տրանշ-2-ի՝ Ագարակի հնագիտական վայրը շրջանցող 8կմ (Մ-1 կմ29+600-կմ37+545) և 34կմ հատվածների (Մ-1 կմ 37+545-կմ 71+500) շինարարությանն առնչվող թեմաներն էին:
Կարդալ ավելինԳծանշում՝ Մ-2-ի բետոնապատ հատվածում
29-11-2023Գծանշումը կատարվում է ըստ նախագծի ճանապարհների ընթացիկ սպասարկման շրջանակներում։
Կարդալ ավելին