Քննարկվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը

13-02-2020

«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում փետրվարի 12-ին տեղի է ունեցել հանդիպում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի պատվիրակության անդամների՝ տրանսպորտի և հաղորդակցման գծով ղեկավար Ա. Գլավատսկիխի‚ ծրագրերի իրականացման գլխավոր մենեջեր Ա. Ռաշչիկովի և հիմնադրամի ծրագրերի լիազոր ներկայացուցիչ Ա. Պողոսյանի հետ։ Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի առաքելությունը Հայաստան է ժամանել՝ մոնիթորինգի ենթարկելու այդ կառույցի կողմից ֆինանսավորվող Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման ծրագրի ընթացքը։   

Նշենք‚ որ Տրանշ 4-ի Քաջարան-Ագարակ հատվածի նախագծումը մեկնարկել է 2019 թվականի աշնանը։ Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նախագծման աշխատանքների ընթացքի‚ կազմակերպչական‚ ծրագրի իրականացման ժամանակացույցի‚ հնարավոր ռիսկերի մասին։ Մանրամասն անդրադարձ է կատարվել ծրագրի տեխնիկական հիմնավորումներին և տեխնիկական առաջադրանքին‚ տեղագրական քարտեզին։ Նշվել է‚ որ խորհրդատուն՝ ճանապարհահատվածի նախագծումն իրականացնող «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ իտալական ընկերությունը‚ ներկայացրել է նախագծային մի քանի տարբերակներ‚ որոնք դիտարկվել ու քննարկվել են՝ առանձնացնելով առավել արդյունավետ և տնտեսապես հիմնավորված տարբերակները։ Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների կողմից ընդգծվել է‚ որ ծրագրի իրականացման մարտավարությունն այնպիսին է‚ որ այն ոչ միայն պետք է ժամկետներում և որակով իրականացվի‚ այլև ՀՀ տնտեսությունը և ՀՀ բնակչությունն այդ ծրագրից պետք է ստանան սոցիալ-տնտեսական օգուտներ։  

Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպել են նաև «Այ Առ Դի Ինջենիրինգ և Ջի Փի Ինջեներիա» ՀԳ ընկերության մասնագետների հետ‚ որոնք ներկայացրել են Քաջարան-Ագարակ հատվածի նախագծման ընթացքի մանրամասները։

 

Վերջին նորությունները

Հայտարարվել է ուղեանցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ

16-10-2026

Հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 23-ը՝ ժամը 16։00։

Կարդալ ավելին

Հիմնանորոգվում է Լուկաշին-Նորավան-Արմավիր 4.2կմ ճանապարհը

16-10-2026

Մոտ 4.2կմ երկարությամբ ճանապարհի նորոգումը մեծ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսությամբ զբաղվող գյուղացիների համար։

Կարդալ ավելին

Քննարկվել են Հյուսիս-հարավի Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածի իրագործելիության ուսումնասիրության և ծրագրի իրականացման ռազմավարությանն առնչվող հարցեր

14-10-2026

Ըստ նախանական նախագծի՝ նախատեսվում է, որ Արտաշատ-Սիսիան ճանապարհահատվածն ունենալու է 161.5կմ երկարություն, այդ թվում՝ 59 կամուրջ՝ 13.2կմ ընդհանուր երկարությամբ, 9 թունել՝ 12.4կմ ընդհանուր երկարությամբ, 22 տրանսպորտային հանգույց։

Կարդալ ավելին