Աշխատանքային հանդիպում. քննարկվեց Բագրատաշենի նոր կամրջի շինարարության ծրագրի ընթացքը

Մարտի 13-ին Բագրատաշենում կայացել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական սահմանի «Սադախլո-Բագրատաշեն» անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցման ծրագրի հերթական աշխատանքային հանդիպումը:
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ից ներկա էին ծրագրի ղեկավար Աստղիկ Սահակյանը, իրավախորհրդատու Մարյամ Բադեյանը և ճանապարհային ենթակառուցվածքների առաջատար ինժեներ Արթուր Սանոյանը: Վրացական պատվիրատուի կողմից ներկա էին Վրաստանի Ճանապարհների դեպարտամենտի ներկայացուցիչները, իսկ նախագծման և շինարարության կապալառու և տեխնիկական վերահսկողության խորհրդատու կազմակերպություններից՝ թիմերի ղեկավարները:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին աշխատանքային հարցեր, մասնավորապես, նախագծման գործընթացին, վճարումներին, շինհրապարակի կազմակերպմանը վերաբերող խնդիրներ:
Կամրջի նախագծային աշխատանքների պաշտոնական մեկնարկը տրվել է 2018թ.-ի նոյեմբերի 30-ին: Նախագծային աշխատանքների համար նախատեսված է 7 ամիս, շինարարական աշխատանքների համար՝ 12:
Վերջին նորությունները
Մ-6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն ավարտական փուլում է
06-02-2023Հիմնանորոգված ճանապարհը կբարելավի նաև տարածաշրջանի բնակիչների կյանքի որակը, կավելանան տուրիստական հոսքերը, երթևեկության ինտենսիվությունը, կմեծանա բեռնափոխադրումների ծավալը։
Կարդալ ավելինՃարտարագիտության ամառային դպրոցի 2 մասնակից կվերապատրաստվի Հռոմում
03-02-2023Հավաստագրեր հանձնվեցին ճարտարագիտության ամառային դպրոցի երկրորդ հոսքի մասնակիցներին։
Կարդալ ավելինՃանապարհների ձմեռային պահպանման աշխատանքների մասին
02-02-2023Հորդորում ենք վարորդներին չխոչընդոտել ձմեռային սպասարկում իրականացնող կապալառու կազմակերպությունների աշխատակիցների աշխատնքներին և հետևել բոլոր հրահանգներին։
Կարդալ ավելին